Բաժին. Այլ Լուրեր

TOYOTA-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՆՈՐ TOYOTA COROLLA-Ն

Պաշտոնական ցուցադրումից օրեր առաջ Toyota ընկերության կայքում տեղադրվել են նոր Toyota Corolla-ի նկարները և հրապարակվել են որոշ տեխնիկական տվյալներ: 

Նախատեսվում է, որ մեքենան ամերիկյան շուկայի համար կարտադրվի 1,8 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով, որի հզորությունը կլինի 133 ձիաուժ: Ամերիկյան տարբերակը կարտադրվի վեցաստիճանանոց մեխանիկական կամ չորսաստիճանանոց ավտոմատ փոխանցման տուփով:

Մեքենայի եվրոպական տարբերակը կլինի ավելի համեստ շարժիչներով: Եվրոպական Corolla-ն կզինվի 1,3 լիտրանոց շարժիչով, որի հզորությունը կլինի 101 ձիաուժ, կամ 1,6 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով, որի հզորությունը կլինի 124 ձիաուժ: Այս մոդելները նույնպես կլինեն վեցաստիճանանոց մեխանիկական կամ չորսաստիճանանոց ավտոմատ փոխանցման տուփով:

Մեքենայի վաճառքը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերից:

Share