Բաժին. Այլ Լուրեր

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 35%-Ն ԱՊՐՈՒՄ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ

2013 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3028.0 հազար մարդ, ընդ որում՝ քաղաքային բնակչության թվաքանակը կազմել է 1918.2 հազար մարդ, գյուղական բնակչությանը՝ 1109.8 հազար մարդ: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված պաշտոնական տվյալների՝ ապրիլի  1-ի դրությամբ Երևան քաղաքի բնակչության թվաքանակը կազմել է 1067.0 հազար մարդ, ինչը նշանակում է, որ Երևանում է կենտրոնացված մեր բնակչության ավելի քան 35%-ը:

Բնակչության համեմատաբար մեծ թվաքանակով ՀՀ մարզերից առանձնանում են Արմավիրի մարզը (267.3 հազար մարդ), Արարատի մարզը (261.6 հազար մարդ), Կոտայքի մարզը (255.5 հազար մարդ), Շիրակի մարզը (251.2 հազար մարդ):

Գեղարքունիքի մարզում բնակչության թվաքանակը կազմել է 235.6 հազար մարդ, Լոռու մարզում՝ 234.5  հազար մարդ, Սյունիքի մարզում՝ 141.6  հազար մարդ, Արագածոտնի մարզում՝  133.1 հազար մարդ, Տավուշի մարզում՝ 128.3  հազար մարդ, Վայոց Ձորի մարզում՝ 52.3  հազար մարդ:

Share