Բաժին. Այլ Լուրեր

ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՆՈՐ X5 M SPORT-Ը

BMW ընկերությունն իր պաշտոնական կայքում ցուցադրել է նոր X5 M sport մոդելը, որը և արտաքինից, և ներսից ամբողջովին տարբերվում է իր նախորդից:

Նոր X5 M sport-ը ստացել է նոր հետին և դիմային բամպեր, փոխվել են դիմային լուսարձակները: Մեքենայի սրահն ամբողջովին դարձել է կաշվեպատ, տեղադրվել են նոր սերնդի ապորտային նստատեղեր:

Մեքենայի մեջ տեղադրվել է հատուկ «Sport» համակարգիչ, ինչը փոխում է մեքենայի կարգավիճակը երկու սպորտային ռեժիմների մեջ՝ Sport և Sport+: Ռեժիմները միմյանցից տարբերվում են մեքենայի բարձրությամբ, ինչպես նաև ամորտիզատորների կոշտությամբ:

Մեքենան Գերմանիայում վաճառքի դուրս կգա նոյեմբերին՝ 450 ձիաուժանոց տուրբոշարժիչով:

Կլինի նաև մեքենայի դիզելային տարբերակը, որը կարտադրվի երկու տիպի շարժիչներով՝ 258 և 381 ձիաուժ:

Share