Բաժին. Այլ Լուրեր

ՆՈՐ ACER ICONIA-Ն ԿԱՐՏԱԴՐՎԻ HASWELL ՊՐՈՑԵՍՈՐՈՎ

Acer ընկերությունը պատրաստվում է նոր Acer Iconia պլանշետի պաշտոնական ցուցադրությանը: Սպասվում է, որ նոր պլանշետը կաշխատի Core Haswell պրոցեսորով: Haswell-ը  Intel ընկերության ամենավերջին նորամուծությունն է:

Պլանշետը կունենա 11,6 դույմանոց սենսորային IPS էկրան` 2560×1440: Iconia-ի օպերատիվ հիշողությունը կազմում է 4GB DDR3 RAM, իսկ ներքինը` 64 GB: Հիմնական տեսախցիկի հզորությունը 8 մեգապիքսել է, իսկ դիմայինը՝ 2: Acer-ի նոր պլանշետում առկա կլինեն WiFI, Bluetooth, GPS և այլն:

Intel-ի մասնագետների խոսքերով` նոր պրոցեսորն իր նախորդից ավելի քան 50%-ով ավելի տնտեսող է:

Պլանշետն ու պրոցեսորը պաշտոնապես կցուցադրվեն  Computerx-2013 ցուցահանդեսի ժամանակ:

Share