Բաժին. Այլ Լուրեր

ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՇԱՏԵՐԻՆ

Զարգացած տնտեսությամբ երկրներում առաջնային խնդիրներից մեկը բնակչության շրջանում եկամուտների անհավասարաչափ բաշխումն է: Նման իրավիճակում շատերը կարող են հայտնվել աղքատության շեմին: Նման տեսակետ է ներկայացրել Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ):

Հայտարարության մեջ նշվում է, որ մի շարք երկրներում, և, մասնավորապես, եվրոպական երկրներում եկամուտների խորացող անհավասարության պատճառներից մեկը ընկերությունների ղեկավար անձնակազմի եկամուտների շարունակական աճին զուգընթաց մյուս  աշխատողների աշխատավարձերի սահմանափակ աճն է: Փորձագետները գտնում են, որ նման խնդիրների առաջացմանը նպաստում են նաև խոշոր և փոքր բիզնեսի կազմակերպման պայմանների տարբերությունները: Նշվում է, որ խոշոր ձեռնարկությունները հնարավորություն են ստանում դուրս գալ կապիտալի շուկա: Միևնույն ժամանակ, փոքր բիզնեսի զարգացման համար առաջարկվող վարկերի տրամադրման համար սահմանվում են խիստ պայմաններ:

Share