Բաժին. Այլ Լուրեր

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ԿԿԱԶՄԱԿԵՐՊԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն»-ը 2013թ.-ի հունիսի 25-ից շարունակելու է հարկ վճարողների համար դասընթացների կազմակերպումը:

ՊԵԿ-ի տարածած հայտարարության համաձայն՝ դասընթացների հասցեականության ապահովման և արդյունավետության բարձրացման նպատակով դասընթացի հնարավոր մասնակիցներին առաջարկվում է մինչև 2013թ.-ի հունիսի 21-ը ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին ներկայացնել տեղեկատվություն մասնակիցների վերաբերյալ՝ նշելով մասնակցի անուն-ազգանունը, կազմակերպությունը, պաշտոնը, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը (քաղ. և բջջ.), ինչպես դասընթացի նախընտրելի թեմաները: Ստացված հայտերի հիման վրա կկազմվեն խմբեր, և մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն կազմակերպվող դասընթացների օրերի մասին:

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ դասընթացները տեղի են ունենալու ժամը 18:30-21:00, օրական մինչև 3 ուսումնական ժամ (1ուս. Ժամը` 45 րոպե) տևողությամբ: Դասընթացները կազմակերպվելու են 2-3 օր (6-9ուս./ժամ) ընդհանուր տևողությամբ:  Դասընթացի արժեքը 18.000-27.000 ՀՀ դրամ է՝ կախված դասընթացի թեմաներից, տևողությունից և խմբում մասնակիցների քանակից: Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ուղարկել trainingcenter@taxservice.am էլ. հասցեին մինչև 2013-ի հունիսի 21-ը:

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 986, 060 544 692:

Share