Բաժին. Այլ Լուրեր

ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ ԵՆ

Ավստրալիան այս տարի ևս գլխավորում է այն երկրների վարկանիշը, որտեղ կան կյանքի համար լավ պայմաններ: Այս երկիրն ունի բարձր զարգացած ենթակառուցվածքներ, առողջապահության լավ համակարգ, ակտիվ քաղաքացիական հասարակություն: Ավստրալիայում տնային տնտեսությունների տարեկան միջին եկամուտը կազմում է 28 884 ԱՄՆ դոլար:

Վարկանիշի առաջին եռյակում հայտնվել են նաև Շվեդիան և Կանադան: Այս երկրներում տնային տնտեսությունների միջին տարեկան եկամուտը կազմում է համապատասխանաբար 26 242 ԱՄՆ դոլար և 38 194 ԱՄՆ դոլար:

Վարկանիշի մյուս հորիզոնականներում հայտնվել են հաջորդաբար Նորվեգիան, Շվեյցարիան, ԱՄՆ, Դանիան, Նիդերլանդները, Իսլանդիան, Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Ավստրիան, Լյուսքսեմբուրգը, Իռլանդիան:

Նշենք, որ կյանքի համար լավ պայմաններ ունեցող երկրների վարկանիշը կազմել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ):

Share