Բաժին. Այլ Լուրեր

S&P-Ն ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԱՄՆ-Ի ՎԱՐԿԱՆԻՇԸ

Միջազգային Standard & Poor’s (S&P) վարկանիշային գործակալությունը վերանայել է ԱՄՆ-ի՝ AA+ մակարդակում գտնվող սուվերեն վարկային վարկանիշի մասով կանխատեսումը և այն «բացասական»-ից բարձրացրել «կայուն»-ի:

Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոսին, պատմության մեջ առաջին անգամ, S&P-ն մեկ աստիճանով իջեցրել էր ԱՄՆ-ի սուվերեն վարկային վարկանիշը, որը գտնվում էր առավելագույն՝ AAA մակարդակում, և այն հաստատել АА+ մակարդակում:

Նշենք, որ առավել վաղ ևս երկու վարկանիշային գործակալություն (Fitch, Moody’s) հանդես էին եկել հայտարարությամբ՝ նշելով, որ եթե ԱՄՆ-ի ղեկավարությունը չկարողանա արդյունավետ կերպով պայքարել երկրի պետական բյուջեի պակասուրդի աճի դեմ, ապա իրենք կարող են վերանայել երկրի վարկանիշը:

Share