Բաժին. Այլ Լուրեր

APPLE-Ը ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ՆՈՐ ՍԵՐՆԴԻ APPLE MACBOOK-ԵՐԸ

Երկար սպասումներից հետո Apple ընկերությունը ցուցադրել է նոր սերնդի Apple MacBook-երի սերիան: Փոխվել են վերջիններիս ինչպես արտաքին, այնպես էլ տեխնիկական տվյալները:

Նոր MacBook-երի պատյանը ստացել է 5-րդ սերնդի հակահարվածային պաշտպանություն: Տեղադրվել են Intel ընկերության 4-րդ սերնդի haswell պրոցեսորներ, որոնք ավելի խնայող և արագ են:

MacBook Pro-ն ստացել է 13 դույմանոց բյուրեղային էկրան, իսկ սովորական MacBook-ի էկրանի տրամագիծը կազմել է 11 դույմ: Նոութբուքերը կարտադրվեն 128 և 256 GB տարբերակներով:

MacBook Pro-ն 256GB տարբերակով կարժենա 1299 ԱՄՆ դոլար, իսկ MacBook Air-ը՝ 1199 ԱՄՆ դոլար:

Share