Բաժին. Այլ Լուրեր

ՀԱՅԱՍՏԱՆԸ 4:0 ՀԱՇՎՈՎ ՋԱԽՋԱԽՈՒՄ Է ԴԱՆԻԱՅԻՆ

Հունիսի 11-ին, 2014թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում, Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտության մատնեց Դանիայի ընտրանուն:

Խաղի 27-րդ վայրկյանին հաշիվը բացեց Յուրա Մովսիսյանը: 19-րդ րոպեին այն կրկնապատկեց Արազ Օզբիլիսը: 59-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը խփեց իր երկրորդ գնդակը, իսկ 82-րդ րոպեին չորրորդ գնդակի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը:

6 խաղից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով զբաղեցնում է B ընտրական խմբի 4-րդ հորիզոնականը:

Share