Բաժին. Այլ Լուրեր

SAMSUNG S4 ZOOM. ՍՄԱՐԹՖՈՆ – ՖՈՏՈԽՑԻԿ

Samsaung կորպորացիան շուկա է հանել Galaxy S4 Zoom սմարթֆոն – ֆոտոխցիկը: Սարքավորումը մի կողմից ունի Galaxy S4 Mini-ի տեսքը, իսկ հակառակ կողմից այն իրենից ներկայացնում է Ֆոտոխցիկ:

Սարքն ունի 4.3 դույմանոց qHD էկրան: 1.5 GHz կրկնակի միջուկով պորցեսոր, 1.5 GB օպերատիվ հիշողություն և 8GB ներքին հիշողություն, որը կարելի է ավելացնել microSD քարտի միջոցով:

Սմարթֆոնային կողմից տեղադրված է 1.9 megapixel տեսախցիկ, հակառակ կողմում` 16 megapixel խտությամբ և 10x օպտիկական խոշորացման հնարավորությամբ ֆոտոխցիկ:

Սարքը զինված է նաև LTE-ով, WI-FI-ով, Bluetooth 4.0-ով և NFC-ով: Այն աշխատում է Android 4.2 (Jelly Bean) օպերացիոն համակարգով: Սարքի գինը դեռևս հայտնի չէ:

Share