Բաժին. Այլ Լուրեր

ՎԱՏԻԿԱՆԻ ԲԱՆԿԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ

Վատիկանի բանկի նոր ղեկավար Էռնստ ֆոն Ֆրայբերգը կարևորում է գործընթացների թափանցիկությունն ու միջազգային ստանդարտներին համապատասխանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի, փողերի լվացման և հարկերից խուսափելու դեմ պայքարի միջոցառումներում: Moneyval-ի հուլիսյան հաշվետվության մեջ նշվում է, որ Վատիկանի բանկը, հայտնի լինելով որպես Institute for Works of Religion (IOR), կանգնած չէ փակուղու առջև, և Ֆոն Ֆրայբերգը ստեղված իրավիճակը դիտում է առավել սուր անկյուններից:

Գերմանացի իրավաբան Էռնստ ֆոն Ֆրայբերգի ուսումնասիրության օբյեկտ են դարձել IOR-ի 19,000 հաշիվներ, որոնք  պատկանում են Վատիկանի աշխատակիցներին և գերատեսչություններին: Վերջինիս ուշադրությանն են արժանանացել նաև քահանաների կարգադրություններն ու բարեգործական կազմակերպությունները:

Նշվում է, 2012 թվականը բանկն ամփոփել է մոտ 114,3 ԱՄՆ դոլարի շահույթով: Միևնույն ժամանակ, ակտիվների ընդհանուր ծավալը հասել է 7,1 մլրդ ԱՄՆ դոլարի: Ֆինանսական միջոցներն ուղղվել են ամբողջ աշխարհում կաթոլիկ եկեղեցու գործունեության ֆինանսավորմանը: Վատիկանի բանկի աշխատողների թիվը հասնում է 114-ի:

Նախորդ տարվա արդյունքներով Վատիկանում արձանագրվել է փողերի լվացման փորձի վեց դեպք: Ընթացիկ տարում արդեն գրանցվել են նման յոթ դեպք:

Բանկը փորձում է վերականգնել իր բարի համբավը՝ մի շարք սկանդալային դեպքերից հետո: Հատկանշական է վերջինիս «մասնակցությունը» 1982 թվականին իտալական Banco Ambrosiano բանկի սնանկության մեջ: Ֆոն Ֆրայբերգն ընդգծում է, որ այդ դեպքերը տեղի են ունեցել «այլ իրավական եւ մշակութային միջավայրերում»:

Առաջիկա գործընթացներում կարևորվում է թափանցիկությունը, աշխատանքի որակի բարելավումն ու ժամանակին համընթաց առաջ շարժվելը:

Ֆոն Ֆրայբերգն իր նոր աշխատանքն ընդունում է որպես առաքելություն:

Share