Բաժին. Այլ Լուրեր

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԱՄԵՆԱՄԱՐԴԱՇԱՏ ԵՐԿԻՐԸ

Մինչև 2028 թվականը Հնդկաստանը կարող է առաջ անցնել Չինաստանից՝ դառնալով աշխարհի ամենամարդաշատ երկիրը: Փորձագետների հաշվարկներով՝ մինչև 2028 թվականը նշված երկու երկրներից յուրաքանչյուրում բնակչության թվաքանակը կանցնի 1,5 մլրդ-ից: Այնուհետև, Հնդկաստանի բնակչությունը կշարունակի աճել, ի տարբերություն Չինաստանի, որտեղ կգրանցվի բնակչության թվաքանակի անկում:

Նշենք, որ այժմ երկրագնդի վրա բնակվում է ավելի քան 7 մլրդ մարդ: Կանխատեսվում է, որ 2024 թվականին ցուցանիշը կհասնի 9,6 մլրդ-ի:

Share