Բաժին. Այլ Լուրեր

ՄԱՀԱՑԵԼ Է ՋՈՐՋ ՍՈՐՈՍԻ ԵՂԲԱՅՐԸ

ԱՄՆ Նյու-Յորք քաղաքում կյանքի 87-րդ տարում մահացել է հանրահայտ ֆինանսիստ և ներդրող Ջորջ Սորոսի մեծ եղբայր` Փոլ Սորոսը: Փոլ Սորոսը նույնպես հաջողակ գործարար էր: Ի տարբերություն իր եղբոր, Փոլը նաև գյուտարար և նորարար էր: Փոլ Սորոսի կողմից մշակված բեռնափոխադրումների համակարգն այժմ հաջողությամբ օգտագործում է աշխարհի 91 երկրների նավահանգիստներում:

Փոլ Սորոսը Soros Associates բեռնափոխադրող ընկերության հիմնադիրն էր, նա նաև զբաղվում էր բարեգործական գործունեությամբ:

Share