Բաժին. Այլ Լուրեր

FIFA-Ի ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՖԱՎՈՐԻՏՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ

Այսօր՝ հունիսի 17-ին ժամը 23:00-ին կկայանա աշխարհի կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության, առաջի տուրի վերջին հանդիպումը: Երեկոյան իրենց ուժերն են չափելու Թայիթիի և Նիգերիայի հավաքականները:

Նշենք, որ առաջի տուրի նախորդ երեք հանդիպումներում մրցել են Բրազիլիան և Ճապոնիան, Մեքսիկան և Իտալիան, Իսպանիան և Ուրուգվայը: Բրազիլացիները կարողացան երեք անպատասխան գնդակ ուղարկել Ճապոնացիների դարպասը: 4-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Բարսելոնայի նորեկ Նեյմարը: Երկրորդ խաղակեսի սկզբին հաշիվը կրկնապատկեց Պոուլինյոն, իսկ վերջնամասում գոլի հեղինակ դարձավ Բրազիլիայի 26 ամյա հարձակվող Ժոն:

Մեքսիկա-Իտալիա խաղն ավարտվեց Եվրոպացիների հաղթանակով՝ 1-2: Տուգանային հարվածից հետո, խաղի հաշիվը բացեց Իտալիայի վետերան Անդրեա Պիրլոն: Քիչ անց 11 մետրանոց հարվածը հաջող իրացրեց Մանչեսթեր Յունայթեդի և Մեքսիկայի հավաքականի հարձակվող Խավիեր Հերնանդեսը հաշիվը դարձնելով 1-1: Երկրորդ խաղակեսում միակ գոլի հեղինակը դարձավ Մարիո Բալոտելլին՝ հաշիվը դարձնելով 1-2:

Իսպանիա-Ուրուգվայ հանդիպումը ևս ավարտվեց Եվրոպացիների հաղթանակով: Արդեն 20-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Պեդրոն, քիչ անց հաշիվը կրկնապատկեց Վալենսիայի և Իսպանիայի հավաքականի հարձակվող Սոլդադոն: Մինչ խաղի վերջնամասը Իսպանացիները բացարձակ առավելություն ունեին մրցակցի նկատմամբ, սակայն խաղի ավարտից երկու րոպե առաջ իր խոսքն ասաց նաև Լուիս Սուարեզը, ասյպիսով Իսպանիա-Ուրուգվայ՝ 2-1:

Share