Բաժին. Այլ Լուրեր

MASERATI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԹՈՂԱՐԿԵԼ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԿՐՈՍՈՎԵՐ

Maserati ընկերությունը պատրաստվում է սերիական արտադրության հանձնել նոր սերնդի կրոսովեր, որն առաջինն է ընկերության պատմության մեջ: Մեքենայի նորամուտը պլանավորված է 2015թ.:

Մեքենան հավաքվելու է Jeep Grand Cherokee-ի բազային մոդելի վրա: Մեքենայի վրա տեղադրվելու է V6 3.0 լիտր աշխատանքային ծավալով բիտուրբո շարժիչ, որի հզորությունը կլինի 410 ձիաուժ: 

Կլինի նաև հզորացված V8 շարժիչ, որի հզորությունը կլինի 530 ձիաուժ, իսկ աշխատանքային ծավալը՝ 3,8 լիտր: Կարտադրվի նաև մեքենայի խնայող տարբերակը, սակայն այն կլինի տուրբոդիզելային, որի հզորությունը կլինի 271 ձիաուժ:

Բոլոր տարբերակներում էլ կտեղադրվի ութաստիճանանոց ավտոմատ փոխանցման տուփ, որը համարվում է «մեխանիկ ռոբոտ», այն ամենաարագ փոխանցման տուփն է: Մեքենան կմրցակցի BMW X5-ի և AUDI Q6-ի հետ: Նոր ավտոմեքենան վաճառքի դուրս կգա 2015թ. սակայն գնային տվյալները պարզ չեն:

Share