Բաժին. Այլ Լուրեր

ՀՆԱՐԱՎՈՐ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻՆ ՍՏԻՊԻ 1000$ ՎՃԱՐԵԼ

ՌԴ պետական Դումա է ներկայացվել օրինագիծ, որի համաձայն Ռուսաստան մուտք գործած աշխատանքային միգրանտները պետք է 30 000 ռուբլի (մոտ 1000 $) արժողությամբ մուրհակներ ձեռք բելեն պետությունից: Սույն քայլով փորձ է կատարվելու փոխհատուցել ՌԴ կողմից ոչ լեգալ միգրանտների դեպորտացիայի վրա ծախսվող գումարը: Հեղինակների կարծիքով օրինագիծը հնարավորություն կտա նվազեցնել հանցագործությունների ծավալը և 225 միլիարդ ռուբլով ավելացնել պետբյուջեի եկամուտները:

Հեղինակների կողմից նշվում է նաև, որ 2012թ.-ին ՌԴ է մուտք գործել 15.88 մլն մարդ, որոնցից միայն 1.34 մլնն են ստացել աշխատանքի թույլտվություն, 2011թ.-ին մուտք է գործել 13.8 մլն և տրվել է 1.19 մլն աշխատանքի թույլատվություն:

Share