Բաժին. Այլ Լուրեր

ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՆՈՐ ՍԵՐՆԴԻ LAMBORGHINI CABRERA-Ն

Lamborghini ընկերությունը իր ծննդյան 50 ամյակին նվիրված միջոցառումներն ավարտում է Ֆրանկֆուրտում, որտեղ ցուցադրել է նոր մոդել, որը կփոխարինի հանրահայտ Lamborghini Gallarado-ին:

Նոր մոդելն անվանվել է Cabrera: Մեքենայի վրա տեղադրվել է V10 5,2 լիտր աշխատանքային ծավալով տուրբոշարժիչ, որի հզորությունը կազմում է 600 ձիաուժ: Մեքենան կլինի կամ 6 Աստիճանանոց մեխանիկական փոխանցման տուփով, կամ 7 Աստիճանանոց ավտոմատով:

Նոր մոդելը Gallarado-ի համեմատ թեթևացել է 50 կգ-ով, ինչը թույլ է տալիս մեքենայի աէրոդինամիկական հատկանիշներն էլ ավելի բարելավել: Մեքենան արաքնապես ամբողջովին փոխվել է, սակայն Lamborghini-ի ագրեսիվ դիզայնը մնացել է: Մեքենայի առավելագույն արագությունը սահմանափակվել է 350 կմ/ժ սանդղակի վրա:

Մեքենան վաճառքի դուրս կգա 2014թ. կեսերին, սակայն ներկա պահին մեքենայի գնային տվյալները դեռ պարզ չեն:

Share