Բաժին. Այլ Լուրեր

ՆՈՐ CADILLAC ESCALADE-Ի ՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԵՆ

Համացանցում են հայտնվել նոր Cadillac Escalade-ի նկարները: Նոր մեքենան, որը պաշտոնապես կցուցադրվի 2014թ. վաճառքի դուրս կգա 2015թ. ամռանը: Նոր Escalade-ը կարտադրվի բոլորովին նոր բազայի վրա և մեքենայի թափքը կտարբերվի նախորդ մոդելներից:

Մեքենայի վրա կտեղադրվի ներկաիս Escalade-ի շարժիչը, սակայն այն իր հզորությունով զգալիորեն կտարբերվի ներկա շարժիչից: Մեքենայի V8 շարժիչի հզորությունը 540 ձիաուժ կլինի և կաշխատի տուրբոյի օգնությամբ, բացի հզորությունից մեքենան կլինի նաև խնայող և շարժիչը կօժտվի մխոցների անջատման համակարգով:

Նոր Cadillac Escalade-ը կտարբերվի նաև գնային տվյալներով, այն ներկաիս մոդելից թանկ կլինի շուրջ 25.000 ԱՄՆ դոլարով: Ամենայն հավանականությամբ կտեղադրվի նաև ավտոպիլոտային համակարգ: Մեքենայի սրահում կլինի նաև 3 սենսորային էկրան՝ մեկը հիմնական, իսկ մյուս երկուսը հետևի նստողների համար, որոնք կծառայեն որպես համակարգիչ և հեռուստացույց:

Share