Բաժին. Այլ Լուրեր

ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՆՈՐ SAMSUNG GALAXY NOTE 8.0

Ցուցադրվել է նոր սերնդի Galaxy Note 8.0-ն: Նոր պլանշետն ունի 8 դույմանոց սենսորային էկրան: Էկրանը չի ապահովում HD որակ՝ պիքսելների քանակը 1280×800 է: Պլանշետն աշխատում է AMD ընկերության A9-ը պրոցեսորով, որի հզորությունը 4×1,6 GHz է:

Պլանշետն օժտվել է WiFi-ով, չորրորդ սերնդի Bluetooth-ով, ինչպես նաև LTE-ով: Պլանշետի օպերատիվ հիշողությունը կազմում է 2GB DDR3 RAM, իսկ ներքինը` 32-64 ԳԲ:

Պլանշետն աշխատում է Android 4.1.2 օպերացիոն համակարգով: Նոր Samsung Galaxy Note 8.0-ն վաճառքի դուրս կգա հունիսի 21-ին և կարժենա 399 ԱՄՆ դոլար:

Share