Բաժին. Այլ Լուրեր

ԱՄԱՌԱՅԻՆ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՆԻ ԱՄԵՆԱՈՒՇԱԳՐԱՎ ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐԸ. ՄԽԻԹԱՐՅԱՆՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎՒՄ Է ՆԱԵՎ ՄՈՆԱԿՈՆ

2013թ. հունիսի մեկից բացվել է ֆուտբոլի ամառային տրանսֆերային պատուհանը և արդեն առաջին 20 օրում կատարվել են մի շարք աղմկահարույց գործարքներ:

Այսպիսով ամենազարմանալի տեղափոխությունը եղավ Ատլետիկո Մադրիդի հարձակվող, Ռադամել Ֆալակոի տեղափոխությունը Մոնակո: Նշենք, որ Մոնակոն խաղում էր Ֆրանսիայի երկրորդ լիգայում և միայն այս տարի է տեղափոխվել առաջին լիգա: Ֆալկաոի տրանսֆերի համար վճարվել է 60 մլն եվրո:

Մոնակոյի մարզչական շտաբը չի բավարարվել միայն Ֆալկաոի տրանսֆերով, Մոնակոյի գույները պաշտպանելու են նաև կոլումբիացի 21 ամյա Ջեյմս Ռոդրիգեսը և պորտուգալացի Ժոա Մոուտինյոն: Ֆուտբոլիստների տեղափոխման համար համապատասխանաբար վճարվել է 45 և 25 մլն եվրո: Ավելացնենք, որ ազատ տրանսֆերով Մոնակո են տեղափոխվել նաև Ռիկարդո Կարվալիոն, Ջեսսի Պին, Դոմինիկ Պանդորը, Աքսել Մարավալը, Յարուբա Սիսոկոն և Վիկտոր Վալդեսը: Մոնակոն նաև հետաքրքրվում է Հենրիխ Մխիթարյանով, ում համար պատրաստ է վճարել 20 լմն եվրո:

Ֆալկաոյից հետո ամենաթանկ տրանսֆերը Նեյմարի տեղափոխությունն է Բարսելոնա, ում համար Բարսելոնան վճարել է 57 մլն եվրո:

Ուշագրավ են նաև Ֆերնանդինյոի և Խեսուս Նավասի տեղափոխությունը Մանչեսթեր Սիթի: Ֆուտբոլիստների տեղափոխության համար վճարվել է 58 մլն եվրո: Անգլիական մյուս ուշագրավ տրանսֆերը 21 ամյա Անդրե Շուրլեի տեղափոխությունն է Չելսի, Շուրլեի համար վճարվել է 22 մլն եվրո:

Ուշագրավ է նաև երիտասարդ գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի տրանսֆերը, որին մենք արդեն անդրադարձել ենք:  

Share