Բաժին. Այլ Լուրեր

ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՆՈՐ ASTON MARTIN VANQUISH VOLANTE-Ն

Aston Martin ընկերությունը ցուցադրել է հերթական Vanquish-ը, որն այս անգամ կաբրիոլետ է: Նոր մոդելն անվանվել է Vanquish Volante: Մեքենան ստացել է եռաշերտ կտորե առաստաղ, որը բացվում և փակվում է ընդամենը 14 վայրկյանում: Մեքենայի կտուրը հնարավոր է բացել կամ փակել մինչ 48կմ/ժ արագությունը:

Չնայած այն բանին, որ մեքենան համարվում է կուպե կաբրիոլետ, միևնույնն է այն չորստեղանի է: Մեքենայի վրա տեղադրվել է արդեն ավանդական դարձած 6.0 լիտր աշխատանքային ծավալով տուրբոշարժիչ, որի հզորությունը կազմում է 573 ձիաուժ:

Մեքենայի V12 շարժիչը կաշխատի վեցաստիճանանոց ավտոմատ Touchtronic 2 փոխանցման տուփով: Մեքենայի մաքսիմալ արագությունը կազմում է 300 կմ/ժ և «հսկան» 0-100 կմ/ժ արագությունը գերազանցում է 4,1 վայրկյանում: Նոր Aston Martin Vanquish Volante-ն վաճառքի դուրս կգա այս տարվա դեկտմեբերին և կարժենա 265.000 եվրո:

Share