Բաժին. Այլ Լուրեր

ՆՈՐ CHEVROLET CORVETTE-Ի ԳԻՆԸ 70.000 ԵՎՐՈ Է

Ցուցադրվել է նոր Chevrolet Corvette-ը, որը զարմացնում է իր գնով, նոր սպորտային մեքենան արժե ընդմանեը 70.000 եվրո: Մեքենան իր մրցակիցներից առնվազն 30.000 եվրոյով էժան է:

Corvette-ի վրա տեղադրվել է 6.2 լիտրանոց շարժիչ, որի հզորությունը կազմում է 466 ձիաուժ: Մեքենայի մաքսիմալ արագությունը կազմում է 312 կմ/ժ: Նոր Corvette-ը 0-100 կմ/ժ արագությունը գերազանցում է ընդմանեը 3,9 վայրկյանում:

Մեքենան լրացուցիչ 4000 ԱՄՆ դոլարով կզինվի հատուկ սկավառակներով, իտալական սպորտային նստատեղերով և նոր սերնդի արգելակման սկավառակներով: Ինչպես նաև կտեղադրվեն աէրոդինամիկական էլեմենտներ: Մեքենան վաճառքի դուրս կգա այս տարվա աշնանը:

Share