Բաժին. Այլ Լուրեր

ՆՈՐ HUAWEI ՍՄԱՐԹՖՈՆԻ ՀԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ 6,18 ՄՄ Է

Huawei ընկերությունը ցուցադրել է նոր սմարթֆոն, որը դասվում է ամենաբարակ սմարթֆոնների շարքին: Սմարթֆոնի հաստությունը 6,18 մմ է: Նոր Huawei Ascend P6-ն օժտվել է k3v պրոցեսորով, որի հզորությունը կազմում է 4×1,5 GHz:

Սմարթֆոնը բարակացել է մարտկոցի և ֆլեշ հիշողության հաշվին: Նոր հեռախոսի էկրանի տրամագիծը հավասար է 4,7 դույմի, ինչն ապահովում է նաև HD որակ: Ascend P6-ի ներքին հիշողությունը կազմում է 8 GB, սակայն microSD-ի միջոցով այն կարելի է ավելացնել ևս 64 GB-ով:

Սմարթֆոնի հիմնական տեսախցիկի հզորությունը կազմում է 8 MP, իսկ դիմային՝ 5: Տեսախցիկը օժտվել է մակրոնկարման համակարգով, ինչը թույլ է տալիս նկարել մինչ 4 սմ հեռավորության վրա: 

Huawei Ascend P6-ն օժտվել է WiFi-ով, Bluetooth 3.0-ով, GPS-ով և LTE-ով: Նոր Huawei-ը երկքարտանի է և օժտված է սովորական SIM և micro SIM բնիկներով: Սմարթֆոնն աշխատում է Android 4.2.2 օպերացիոն համակարգով:

Share