Բաժին. Այլ Լուրեր

ԻՏԱԼԻԱՅԻ ԵՎ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ 1/2 ԵԶՐԱՓԱԿԻՉ

Երեկ՝ հունիսի 19-ին ժամը 23:00-ին կայացավ Աշխարհի կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության A խմբի երկրորդ տուրի առաջին հանդիպումը: Մրցեցին Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքակները, որին հաջորդեց նաև Իտալիա – Ճապոնիա մրցավեճը:

Բրազիլացիները կարողացան 2-0 հաշվով առավելության հասնել մեքսիկացիների նկատմամբ, իսկ իտալացիները 4-3 հաշվով հաղթանակի հասան ճապոնացիների նկատմամբ:

Այսօր ժամը 23:00 կկայանա Իսպանիա – Թայիթի հանդիպումը, որտեղ Թայիթիի հավաքականին հաստատ ոչ-մի լավ բան չի սպասվում: Մի շարք հանրահայտ մարզիչներ կանխատեսում են 8-10 գնդակի առավելություն, իսկ UEFA-ի նախագահ Միշել Պլատինին նշել է, որ Իսպանացիները եթե ցանկանան անգամ 50 գնդակ կխփեն Թայիթիի դարպասը, սակայն նրանք դա չեն անի և չեն «փչացնի Ֆուտբոլ կոչվածի գեղեցկությունը»:

Բացի Իսպանացիներից վաղը՝ հունիսի 21-ին ժամը 02:00 կհանդիպեն Ուրուգվայի և Նիգերիայի հավաքակները, որտեղ կվճռվի ուրուգվայցիների ճակատագիրը: Նշենք, որ առաջին խաղում նիգերացիենրը 6:1 հաշվով հաղթեցին թայիթցիներին, իսկ Ուրուգվայի հավաքականը 2:1 հաշվով պարտվեց Իսպանիայի հավաքականին:

Share