Բաժին. Այլ Լուրեր

ՆՈՐ HTC ՍՄԱՐԹՖՈՆՆ ՈՒՆԻ 5 ԴՈՒՅՄԱՆՈՑ ԷԿՐԱՆ

HTC ընկերությունը ցուցադրել է նոր HTC Butterfly S սմարթֆոնը: Նոր Butterfly S-ն օժտվել է հինգ դույմանոց սենսորային էկրանով, որն ապահովում է full HD որակ: 

Սմարթֆոնն աշխատում է չորսյադրանի Cualcomm Snapdragon 600 պրոցեսորով, որի հզորությունը կազմում է 4×1,9 GHZ, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 2GB RAM: Սմարթֆոնի ներքին հիշողությունը կազմում է 16 GB:

Սմարթֆոնում առկա է MicroSD բնիկ, ինչը թույլ կտա հիշողությունն ավելացնելու ևս 64GB-ով: Սմարթֆոնում առկա են նաև HSPA/Lte/WCDMA: Հեռախոսի հիմնական տեսախցիկի հզորությունը 13 MP է, իսկ դիմայինը՝ 2 MP:

Նորաստեղծ  HTC Butterfly S-ը աշխատում է Android 4.2.2 Jelly Bean օպերացիոն համակարգով: Ներկա պահին նոր սմարթֆոնը հասանելի է միայն ասիական շուկաի խաղաղ-օվկիանոսյան հատվածում և վաճառվում է 765 ԱՄՆ դոլարով:

Share