Բաժին. Այլ Լուրեր

ԼԵՈ ՄԵՍՍԻԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ

Արգենտինացի ֆուտբոլիստ և իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի աստղ Լիոնել Մեսսիին և նրա հորը պաշտոնապես մեղադրանքներ են ներկայացվել հարկերի վճարումից խուսափելու հարցով: Այս մասին է նշում El Pais պարբերականը:

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 17-ին հայտնի ֆուտբոլիստը և նրա հայրը ստիպված կլինեն ներկայանալ և ցուցմունք տալ Իսպանիայի Գավա կատալոնական քաղաքի դատարանում: Իսպանիայի իշխանությունները հայտնում են, որ հայտնի ֆուտբոլիստը թաքցրել է 2006թ.-ից մինչև 2009թ.-ը ստացած ֆինանսական եկամուտները՝ խուսափելով հարկերի վճարումից: Չվճարված հարկային պարտավորությունները գնահատվում են 4,1 մլն եվրո:

Share