Բաժին. Այլ Լուրեր

ԻՍՊԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԵՎՍ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ

Ավարտվել են FIFA-ի կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության երկրորդ տուրի հանդիպումները:  

Երեկ երեկոյան կայացած Իսպանիա-Թայիթի հանդիպման ավարտից հետո (10:0 հաշվով) իսպանացիները ևս դուրս են եկել կիսաեզրափակիչ:  

Նշենք, որ առաջին երկու խաղում տարած հաղթանակներից հետո Իտալիայի և Բրազիլիայի հավաքակաները դուրս էին եկել 1/2 եզրափակիչ:

Կիսաեզրափակիչ խաղի վերջին մասնակից թիմի անունը պարզ կդառնա հունիսի 23-ին: Սակայն, ելնելով Ուրուգվայ-Նիգերիա խաղի արդյունքներից, սպասվում է, որ կիսաեզրափակիչ դուրս կգա Ուրուգվայի հավաքականը, եթե կարողանա հաղթել Թայիթիի հավաքականին: Նշենք, որ երեկ կայացած Ուրուգվայ-Նիգերիա հանդիպումն ավարտվել է ուրուգվայցիների հաղթանակով՝ 2-1:  

Վաղը կկայանա գավաթի խաղարկության առաջին ուշագրավ հանդիպումը. Բրազիլիայի հավաքականը մրցելու է Իտալիայի հավաքականի հետ: Խաղի կմեկնարկի ժամը 23:00-ին: Բրազիլիայի խաղին զուգահեռ կսկսվի նաև Ճապոնիա-Մեքսիկա հանդիպումը:  

Ներկա պահին Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության լավագույն ռմբարկուներն են՝

1. Ֆերնանդո Տորրես – 4 գոլ

2. Դավիդ Վիլյա – 3 գոլ

3. Օդուամադի –  3 գոլ

4. Նեյմար -2 գոլ

5. Ժո – 2 գոլ:

Share