Բաժին. Այլ Լուրեր

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԿԱՊԱՀՈՎԻ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՖԻԴԵ-Ի 2013-Ի ԿԱՆԱՆՑ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌՑԱՆՑ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Դիլիջանում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց 2013-ի մրցաշարի կազմակերպման նպատակով ընկերությունը Դիլիջանի երկրաբանական թանգարանի և Dilijan Resort & SPA հյուրանոցի տարածքներն ապահովում է ինտերնետ հասանելիությամբ և աջակցում ամբողջական տեխնիկական սպասարկմամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի տրամադրած լայնաշերտ ինտերնետ կապի առաջադեմ տեխնոլոգիաների և մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետի շնորհիվ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող շախմատի սիրահարները հնարավորություն ունեն մրցաշարը դիտել առցանց ռեժիմով: Գերարագ ինտերնետի շնորհիվ, մրցաշարի մասին պատմող պատկերներն ու տեսանյութերը կարող են վերբեռնվել և հասանելի դառնալ լայն հանրությանը: Քանի որ դիտողներն ինտերնետի միջոցով ավտոմատ կերպով գրանցվում են ՖԻԴԵ-ի վեբկայքում, շախմատի սիրահարները կարող են նաև անմիջապես տանից հետևել մրցաշարի ընթացքին, մարզիկների յուրաքանչյուր քայլին:

Ավելին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ, մրցաշարի հյուրերն իրենց տրամադրության տակ ունեն գերարագ Wi-Fi ինտերնետ՝ տեղեկությունները փոխանակելու, ինչպես նաև հյուրանոցից իրենց ընտանիքների և մտերիմների հետ կապի մեջ մնալու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները մրցաշարի անցկացման օրերին հետևում են ցանցի աշխատանքին և անհրաժեշտության դեպքում` մասնակիցների և հյուրերի համար ապահովում տեխնիկական աջակցություն:

«Գրան Պրի»-ին մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիներից 12-ը, ովքեր ներկայացնում են Հնդկաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Մոնղոլիան, Վրաստանը, Սլովենիան, Բուլղարիան, Լիտվան և Հայաստանը: Միջազգային կարևորագույն այս մրցաշարը նվիրված է շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հաղթանակի 50-ամյակին, որը նա տոնել է 1963թ.՝ Միխայիլ Բոտվիննիկի հետ պայքարում:

Share