Բաժին. Այլ Լուրեր

ՆՈՐ GALAXY NOTE III-Ի ՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ

Համացանցում են հայտնվել նոր Samsung Galaxy Note III-ի նկարները և որոշ տեխնիկական տվյալներ:  

Դրանց համաձայն՝ նոր սմարթֆոնի վրա տեղադրվել է 5,99 դույմանոց սենսորային էկրան, որն ապահովում է Full HD որակ: Սմարթֆոնի վրա տեղադրվել է նաև նոր սերնդի Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր, որի հզորությունը կազմում է 4×2.0 GHz: Օպերատիվ հիշողության մասին տեղեկություն չկա: Ներքին կրիչը կլինի 16 կամ 32 GB:  

Galaxy Note III-ի հիմնական տեսախցիկի հզորությունը 13 մեգապիքսել է, իսկ դիմային տեսախցիկի հզորությունը՝ 2 մեգապիքսել: Սմարթֆոնն աշխատում  է Android 4.2.2 Jelly Bean օպերացիոն համակարգով:

Նոր Note-ը iPhone-ի և iPad-ի հետ միաժամանակ դուրս կգա օգոստոսին կամ սեպտեմբերին:

Share