Բաժին. Այլ Լուրեր

BUGATTI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՑՈՒՑԱԴՐԻ ԱՄԵՆԱԱՐԱԳ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

Ֆրանսիական Bugatti ընկերությունը, որն ամենաարագ ավտոմեքենաներ արտադրող ընկերության կոչումը զիջել էր Koenigsegg-ին, մտադիր է կրկին վերականգնել իր դիրքը:

Նշենք, որ  Koenigsegg ընկերությունը սահմանել էր նոր ռեկորդ՝ 440 կմ/ժ, և առաջ անցել 5 տարի անընդմեջ ամենաարագ ավտոմեքենաներ արտադրող ընկերությունը համարվող Bugatti-ից: 

Bugatti-ի մասնագետները երկար սպասել չեն տվել և ներկայացրել են նոր մոդել, որն անվանվել է Bugatti Super Sport Plus: Նոր Bugatti-ն իր նախորդից թեթևացել է 200 կգ-ով և ավելի ընդգծված դիզայն է ստացել: Մեքենայի վրա տեղադրվել է W16 շարժիչ, որի հզորությունը 1500 ձիաուժ է: Շարժիչն աշխատում է չորս տուրբոների օգնությամբ: Մեքենայի առավելագույն արագությունն անցում է 450 կմ/ժ-ից: Այս ցուցանիշի օգնությամբ Bugatti ընկերությունը մտադիր է կրկին վերադարձնել է իր նախկին դիրքը:

Share