Բաժին. Այլ Լուրեր

HP-ԻՆ ԱՐՏԱԴՐԵԼ Է «ՄԵԳԱ» ՊԼԱՆՇԵՏ

HP ընկերությունը ցուցադրել է իր նոր պլանշետը, որի էկրանի տրամագիծը 21,5 դույմ է: Նշենք, որ նորաստեղծ «գաջետն» աշխատում է Android օպերացիոն համակարգով: Պլանշետն անվանվել է HP Slate 21:

Սա ավելի շատ մոնոբլոկային համակարգիչ է, քան պլանշետ, քանի որ «գաջետում» առկա են USB 3.0 բնիկ, HDMI ելքի բնիկ, ինչպես նաև այլ ելքեր, որոնք բնորոշ են սովորական համակարգիչներին: Պլանշետի էկրանը ապահովում է FULL HD որակ: 

Նոր HP Slate 21-ն աշխատում է Targa 4 պրոցեսորով, որի հզորությունը 4×2,3 GHz է, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 4 GB: Պլանշետն աշխատում է Android 4.2.2 jelly bean օպերացիոն համակարգով: Հարկավոր է նշել, որ սա ամենամեծ պլանշետն է, որը աշխատում է Android օպերացիոն համակարգով. սովորաբար Android-ով աշխատող պլանշետների էկրանի տրամագիծը չի անցել 13 դույմից:

Ավելացնենք, որ ամենամեծ պլանշետն արտադրել է Lenovo ընկերությունը, որի էկրանի տրամագիծը հավասար է 27 դույմի, սակայն Lenovo-ն աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգով:

Share