Բաժին. Այլ Լուրեր

SONY-ԻՆ ԱՐՏԱԴՐԵԼ Է ԱՄԵՆԱՄԵԾ ԷԿՐԱՆՈՎ ՍՄԱՐԹՖՈՆԸ

Sony ընկերությունը ցուցադրել է իր նոր սմարթֆոնը, որի էկրանի տրամագիծը 6,4 դույմ է: Նոր սմարթֆոնն անվանվել է Sony Xperia Z Ultra: Sony ընկերության հերթական գաջատը նույնպես աշխատում է Android 4.2.2 օպերացիոն համակարգով:

Նոր սմարթֆոնն աշխատում է Qualcomm Snapdragon 800 պրոցեսորով, որի հզորությունը կազմում է 4×2.0 GHz: Սմարթֆոնի ներքին հիշողությունը 16/32 GB է, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 2GB:

Սմարթֆոնի հիմնական տեսախցիկի հզորությունը կազմում է 8 MP, իսկ դիմայինը՝ 2: Նոր Sony սմարթֆոնն աչքի է ընկնում նաև իր բարակությամբ: Սմարթֆոնի հաստությունը ընդամենը 6,5 մմ է:

Սմարթֆոնը վաճառքի դուրս կգա այս տարվա հուլիսից, սակայն գնային տվյալները դեռ պարզ չեն:

Share