Բաժին. Այլ Լուրեր

ՆՈՐ LEXUS IS-Ը ԿԶԻՆՎԻ ՏՈՒՐԲՈՇԱՐԺԻՉՈՎ

Ցուցադրվել է նոր Lexus IS-ը, որը զինվել է տուրբոշարժիչով: Մեքենայի նոր շարժիչի մասին կոնկրետ տեղեկություն չկա, սակայն Lexus ընկերության համար շարժիչներ արտադրող գործարանի տնօրենը նշել է, որն այն կլինի գրեթե երկու անգամ հզոր, քան նախորդ շարժիչները:

Նշենք, որ Lexus ընկերության վերջին շարժիչը 2,5 լիտր աշխատանքային ծավալով շարժիչ է, որի հզորությունը կազմում է 208 ձիաուժ: Արտադրվել է նաև շարժիչ, որի հզորությունը 223 ձիաուժ է:

Մեքենայի գնային տվյալները չեն բացահայտվել, սակայն նշվել է, որ նոր մեքենան ավելի էժան կլինի, քանի որ, չնայած հզորացված շարժիչներին, դրանք նաև էժանացել են և դարձել են շատ մատչելի:

Բացի շարժիչից, մեքենան փոխվել է նաև արտաքնապես և սրահում: Մեքենայի սրահը դարձել է ամբողջովին կաշվեպատ և զինվել է Kenwood ընկերության արտադրած աուդիոհամակարգով:

Share