Բաժին. Այլ Լուրեր

ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՆՈՐ SONY VAIO-Ն

Sony ընկերության պաշտոնական կայքում ցուցադրվել է նոր Sony Vaio-ն: Նոր vaio-ն Fit դասի է: Նոութբուքի էկրանի տրամագիծը 14 դույմ է: Նոութբուքն արտադրվել է Intel HM76 Express պրոցեսորով, որն իր դասով համարվում է i5, պրոցեսորի հզորությունը 2,7 GHz է:

Նոր Vaio-ի ներքին հիշողության կրիչը 1000 GB-անոց է, իսկ օպերատիվ հիշողությունը 4 GB է: Sony Vaio Fit 14-ը աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգով: Հարկավոր է նշել, որ նոր նոութբուքը չի ապահովում HD որակ և պիքսելների քանակը՝ 1600×900:

Ինչ վերաբերում է գրաֆիկական քարտին, ապա այն նույնպես Intel-ի արտադրության է, որի հզորությունը 2 GB Video RAM է: Նոութբուքում առկա են USB 3.0, WiFi, Bluetooth: Առկա է նաև տեսազանգերի համար նախատեսած տեսախցիկ, որը նկարում է HD որակով և հզորությունն է 1,3 մեգապիքսել:

Նոր Vaio-ն արդեն դուրս է եկել վաճառքի: Շուկայում վաճառվում է 1500 ԱՄՆ դոլարով:

Share