Բաժին. Այլ Լուրեր

ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ «ՎՏԱՆԳՎԱԾ Է»

Բրազիլիայում տիրող քաոսային իրավիճակի պատճառով Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկությունը վտանգի տակ է: Կաշառակերության բարձր մակարդակի և երկրում տիրող աղքատության դեմ պայքարող ցուցարարները այսօր փորձելու են խափանել Բրազիլիայի և Ուրուգվայի հավաքականների միջև կայանալիք կիսաեզրափակիչ հանդիպումը

Ցուցարարները բողոքում են նաև թանկացումների դեմ: Վերջին երեք ամսում Բրազիլիայում էլեկտրաէներգիայի գինը թանկացել է 28%-ով, իսկ գազի գինը՝ 19%-ով: Թանակցել է նաև քաղաքային տրանսպորտի սակագինը:

Բրազիլիայի կառավարությունը թանկացումները բացատրում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով երկրի բյուջեի աճող պակասուրդը «ծածկելու» անհրաժեշտությամբ, մինչդեռ ցուցարարները պնդում են, որ բյուջեի պակասուրդը ոչ թե ճգնաժամի, այլ վատ պլանավորված ծախսերի արդյունք է, որը տեղի է ունեցել 2014թ. աշխարհի առաջնության համար մարզադաշտերի կառուցման ժամանակ:

Նշենք, որ օրեր առաջ Fifa-ի ներկայացուցիչները Բրազիլիային մեղադրել էին գերծախսեր կատարելու մեջ: Բրազիլիայում նոր մարզադաշտերի շինարարության համար ծախսվել է շուրջ 4 մլրդ դոլար ավելին, քան նախատեսվել էր:

Share