Բաժին. Այլ Լուրեր

ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ԱՄԵՆԱԽՆԱՅՈՂ «ՔՐՈՍՈՎԵՐԸ»

Չինական Great Wall ընկերությունը ցուցադրել է իր նոր քրոսրովեր, որն այս տիպի ամենախնայող ավտոմեքենան է: Haval H2-ն, որն առաջին անգամ ցուցադրվել էր դեռ 2012թ. Շանհայի ավտոցուցահանդեսի ժամանակ, պաշտոնապես թողարկվել է այս տարվա հունիսի 25-ին:

Մեքենայի վրա տեղադրվել է 1,5 լիտր աշխատանաքային ծավալով շարժիչ, որի հզորությունը 105 ձիաուժ է: Մեքենայի համար նախատեսված է նաև 1,5 լիտրանոց տուրբոշարժիչ, որի հզորությունը 150 ձիաուժ է:

Մեքենան քաղաքային պայմաններում ծախսում է ընդամենը 4,8 լիտր բենզին: Նոր ավտոմեքենան վաճառքի դուրս կգա այս տարվա աշնանը և կարժենա 14-18 հազար ԱՄՆ դոլար:

Share