Բաժին. Այլ Լուրեր

MICROSOFT-Ը ԹՈՂԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ՊԼԱՆՇԵՏ

Microsoft ընկերությունը պատրաստվում է թողարկել նոր mini պլանշետ, որը կմրցակցի iPad mini-ի հետ: Topology Research ընկերության վերլուծաբան Մաքսվել Չանգը նշել է, սա կլինի այնպիսի պլանշետ, որը կմրցի «այփադ» մինիի հետ, այլ ոչ-թե այլ էժան պլանշետների հետ:

Նոր Surface mini պլանշետը կունենա 8 դույմանոց սենսորային էկրան և կարտադրվի Intel Atom պրոցեսորով, որը կլինի չորսյարդանի: Պլանշետը կարժենա մոտ 300 ԱՄՆ դոլար և կաշխատի Windows 8 օպերացիոն համակարգով:

Surface mini-ն կարտադրվի Microsoft-ի թայվանյան գործընկերոջ հետ, սակայն կոնկրետ անուն չի նշվել: Պլանշետը կցուցադրվի այս տարվա սեպտեմբերին և վաճառքի դուրս կգա նոյեմբերից:

Share