Բաժին. Այլ Լուրեր

ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՆՈՐ McLAREN MP4 12C-Ն

McLaren ընկերությունը ցուցադրել է իր նոր ավտոմեքենան, որը կարտադրվի 2014թ.-ին: Մեքենան կլինի McLaren MP4-12C-ի սերիական շարունակությունը: Մեքենան, որը դուրս կգա հաջորդ տարի, ամբողջովին տարբերվում է ներկա մոդելից:

Նոր մոդելի դիզայնն ավելի համեստ ընդգծված տեսք է ստացել և տեղադրվել է բոլորովին նոր շարժիչ: Մեքենայի վրա տեղադրված V8 3,8 լիտրանոց շարժիչը աշխատում է երկու տուրբոների օգնությամբ:

Նոր McLaren-ը, որի հզորությունը կլինի 740 ձիաուժ, 0-100 կմ/ժ արագությունը կգերազանցի 2,5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կլինի 350 կմ/ժ: Բացի MP4-12C-ից, կարտադրվի նաև վերազինված P1, որի տեխնիկական տվյալները դեռևս չեն բացահայտվում:

Share