Բաժին. Այլ Լուրեր

WINDOWS 8.1-Ը ԱՇԽԱՏՈՒՄ Է ՆԱԵՎ 3D PRINTER-Ի ՀԵՏ

Microsoft ընկերությունը թողարկել է իր նոր օպերացիոն համակարգը, որի մասին խոսվում էր արդեն մի քանի ամիս շարունակ: Windows  8.1-ը, որը «փորձաշրջանի» մեջ է և օգտատերերին հասանելի է «բետտա» տարբերակով, ենթարկվել է մի շարք փոփոխությունների: 

Առաջին փոփոխությունը «Start» կոճակի վերադարձն է:

Բիլ Գեյթսի նոր «պատուհանում» առկա է Azure ամպային հարթակը, որն աշխատում է նաև iOS-ի հետ:

Նոր Windows 8.1-ը առաջին օպերացիոն համակարգն է, որն աշխատում է 3D պրինտերների հետ: Համակարգում տեղադրվել է նաև հատուկ ծրագիր, որն ավտոմատ տեղադրում է 3D պրինտերի աշխատանքի համար անհրաժեշտ ֆայլերը, ինչպես նաև թարմացնում դրանք ինտերնետի օգնությամբ:

Share