Բաժին. Այլ Լուրեր

PORSCHE 911 TURBO S-Ի ՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ

Նոր Porsche 911 Turbo S-ի նկարները հայտնվել են համացանցում: Նկարներում երևում է, որ մեքենան ենթարկվել է մի շարք փոփոխությունների: Փոխվել են մեքենայի դիմային և ետին լուսարձակները, հայելիները, ինչպես նաև ավելացել են կարբոնային դետալներ:

Ինչպես օրեր առաջ հայտնել էր ընկերության տնօրենը՝ նոր մեքենան կզինվի V6 3,8 լիտր աշխատանքային ծավալով տուրբոշարժիչով, որի հզորությունը 560 ձիաուժ է: Նոր Turbo S-ը կաշխատի յոթաստիճանանոց ատոմատ փոխանցման տուփով:

Մեքենան 0-100 կմ/ժ արագությունը գերազանցում է ընդամենը 3,1 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը հասնում է 330 կմ/ժ-ի: Նոր սպորտային մեքենան վաճառքի դուրս կգա 2014թ. մայիսին:

Share