Բաժին. Այլ Լուրեր

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԻ ՇՈՒՐՋ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հենրիխ Մխիթարյանի համար մղվող պայքարը շարունակվում է: Մխիթարյանի տրասնֆերի համար պայքարող Լիվերպուլին և Դորտմունդի Բորուսիային միացել է Մախաչկալայի «Անժին»: 

Անժիի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել բավարարել «Շախտյորի» ֆինանսական պահանջները՝ կապված հայ ֆուտբոլիստի տրանսֆերի հետ, սակայն Մխիթարյանը չի ցանկանում տեղափոխվել Ռուսաստան: Այս մասին իր պաշտոնական էջում հայտնել է Սերգեյ Պալկինը:

Մամուլում տարածված տեղեկատվության համաձայն, «Sky Sport»-ի լրագրող Ջանլուկա դի Մարիցոն նշել է, որ այս պայքարին է միացել նաև Տոտնհեմը, որը ցանկանում է ուժեղացնել ենթահարձակվողական գիծը՝ ավելցնելով, որ Մխիթարյանին իր թիմում կցանկանար տեսնել նաև Ժոզե Մոուրինյոն:

Share