Բաժին. Այլ Լուրեր

NISSAN-Ն ԱՐՏԱԴՐԵԼ Է ՆՈՐ MURANO

Nissan ընկերությունը, որն արդեն մի քանի տարի է, ինչ չի թարմացրել իր քրոսովերների շարքը, հանդես է եկել նորությամբ. ընկերությունը ցուցադրվել է իր նոր Nissan Murano-ն: Առաջին փոփոխությունը մեքենայի ներկն է, որն ավելի պաշտպանիչ է դարձել, փոխվել են նաև լուսարձակները:  

Մեքենայի վրա տեղադրվել է 3,5 լիտրանոց շարժիչ, որի հզորությունը 250 ձիաուժ է: Այս շարժիչով մեքենան 0-100 կմ/ժ արագությունը գերազանցում է ընդամենը 8 վայրկյանում: Մեքենան աշխատում է «առանց աստիճանանոց» Xtronic CVT փոխանցման տուփով, որն իր աշխատանքով նման է ավտոմատին:

Կլինի նաև վերազինված տարբերակը, որի հզորությունը կլինի 265 ձիաուժ և 0-100 կմ/ժ արագությունը կգերազանցի ընդամենը 7,6 վայրկյանում: Մեքենայի առավելագույն արագությունը սահմանափակվել է համակարգչի օգնությամբ՝ 210 կմ/ժ:

Տեղադրվել է նոր աուդիոհամակարգ, որն օժտված է 11 բարձրախոսով: Սրահը դարձել է կաշվեպատ, և նստատեղերին ավելացրել է սպիրալային տաքացուցիչ:

Մեքենայի բազային տարբերակի գինը 19.500 ԱՄՆ դոլար է, սակայն զինված տարբերակի գինը զգալիորեն կտարբերվի բազայինից:

Share