Բաժին. Այլ Լուրեր

MONTE CARLO AUTOMOBILE ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 30 ՏԱՐԵԿԱՆ Է

Monte Carlo Automobile ընկերությունը, որն արտադրում է սպորտային ավտոմեքենաներ, արդեն 30 տարեկան է: Ընկերությունը հիմնադրել է ավտոմրցույթների մասնակից և աշխարհի չեմպիոն Ֆուլիցի Բալաբիոն:  

Հարկավոր է նշել, որ ընկերությունում արտադրվել է ընդամենը 32 ավտոմեքենա: Դրանք բոլորը ձեռքի աշխատանք են: Մեքենաների գինը անցնում է 1,5 մլն եվրոյից:

Իր հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ ընկերությունը ցուցադրել է իր նոր սպոտային վերազինված Rascasse-ը, որը զինվել է V12 M73 5,4 լիտրանոց շարժիչով, որը հզորացել է և 326-ի փոխարեն, արդեն 510 ձիաուժանոց է: Մեքենայի արտադրությանը միջամտել են նաև BMW և Rolls-Royce ընկերությունները: Մեքենան կվաճառվի աճուրդի միջոցով: Նախնական գինը կազմում է 2 մլն եվրո:

Share