Բաժին. Այլ Լուրեր

ՌՈՒՍԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԸ ԼԻՎԵՐՊՈՒԼ ԿԱՅԱՑԱԾ ՓԱՍՏ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ

Այսօր միանգամից երկու հեղինակավոր ռուսական լրատվամիջոց անդրադարձ է կատարել Հենրիխ Մխիթարյանին:

«Սպորտ Էքսպրես»-ը գրում է, որ Լիվերպուլը և Շախտյորն արդեն եկել են համաձայնության: Գործարքի արժեքը կկազմի 30 միլիոն եվրո: Տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի մոտակա օրերին: Սպասվում է, որ շուտով Երևանում հանգստացող Մխիթարյանը կմիանա իր նոր թիմին:

«Սպորտ Էքսպրես»-ը հիշեցնում է, որ Մխիթարյանով հետաքրքրվում էին եվրոպական ֆուտբոլի մի շարք գրանդներ` Յուվենտուս, Դորտմունդի Բորուսիա, Միլան, Մանչեսթեր Սիթի և այլն:

Մխիթարյանի տեղափոությանն է անդրադարձել նաև Russia Today հեռուստաընկերության լրագրող Ալեքսեյ Յարոշևսկին: Նա, հղում կատարելով «Շախտյորում իր ունեցած աղբյուրներին, նշել է, որ առաջիկա 3 օրերին Մխիթարյանը կմիանա «մերսիսայդցիներին»: Գործարքի արժեքը ևս նշվում է 30 միլիոն եվրոն:

Հիշեցնենք, որ եթե տեղափոխությունը կայանա վերոնշյալ պայմաններով, ապա Մխիթարյանը կդառնա հետխորհրդային տարածքի ամենաթանկ ֆուտբոլիստը:

Share