Բաժին. Այլ Լուրեր

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԳԱՎԱԹԻ ՔԱՌԱԿԻ ՀԱՂԹՈՂ / VIDEO

Այսօր գիշեր կայացավ կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչ խաղը: Հանդիպեցին աշխարհի 5-յակի չեմպիոններ Բրազիլիայի և աշխարհի ներկայիս չեմպիոն Իսպանիայի հավաքականները:

Հանդիպումն ավարտվեց բրազիլացիների ջախջախիչ հաղթանակով` 3-0: Երկու գոլի հեղինակ դարձավ բրազիլացիների հարձակվող Ֆրեդը` 2-րդ րոպե և 47-րդ րոպե, մեկ գնդակ էլ հեղինակեց Նեյմարը` 44-րդ րոպե:

Պետք է նշել, որ իսպանացիները ևս դարպասը գրավելու լավ հնարավորություն ունեին: Սերխիո Ռամոսը խաղի 55-րդ րոպեին չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը, մեկ անգամ էլ բրազիլացիների պաշտպան Դավիդ Լուիսը փրկեց իր հավաքականին` գնդակը հանելով դարպասագծից:

Նշենք, որ բրազիլացիները դարձան Կոնֆեդերացիաների գավաթի քառակի հաղթողներ:

Share