Բաժին. Այլ Լուրեր

ԴՈՐՏՄՈՒՆԴԻ ԲՈՐՈՒՍԻԱՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Քիչ առաջ գերմանական Դորտմունդի Բորուսիան հաստատեց, որ Հենրիխ Մխիթարյանը միանում է իրենց թիմին:

Արդեն մի քանի օր է, ինչ համառ լուրեր էին պտտվում, որ Դորտմունդի Բորուսիան ձեռք կբերի Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: Մեր ունեցած հավաստի տեղեկությունները նույնպես դա էին վկայում: Լուրերը սկսեցին հաստատվել, երբ Հենրիխին, Գերմանիա մեկնելու պահին. նկատեցին Զվարթնոց օդանավակայնում: Ժամեր առաջ լուրեր տարածվեցին, որ Մխիթարյանը հաջող կերպով բուժզննում է անցել Դորտմունդում: Դրան էլ հետևեց գերմանական ակումբի հաղորդագրությունը:

Նշենք, որ գործարքի արժեքը 25 միլիոն եվրո է: Մխիթարյանը դարձել է Դորտմունդյան ակումբի ձեռք բերած ամենաթանկ ֆուտբոլիստը: Կանխատեսվում է, որ Մխիթարյանը պետք է փոխարինի Բորուսիան լքած Մարիո Գյոտցեին: Որոշ լուրերի համաձայն Մխիթարյանը կկրի 10 համար մարզաշապիկը:

Share