Բաժին. Այլ Լուրեր

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՄԱՅԹԵՐԻ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՍԱԼԻԿԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՎԱՐՏՎԵՆ 3-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրով մայթերի վերանորոգման աշխատանքներ են նախատեսվել մայրաքաղաքի Աբովյան, Արամի, Իսահակյան, Ալեք Մանուկյան, Չարենցի, Տերյան, Ամիրյան, Կորյունի, Սարյան, Խորենացու, Թումանյան փողոցներում, Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայում և Դավթաշենի այգում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ 12550 քմ մակերեսով մայթեր արդեն իսկ վերանորագվել են, տեղադրվել են բետոնե նոր սալիկներ, որոշ հատվածներում վերատեղադրվել ու ամրացվել են նախկին սալիկները:

Ամբողջությամբ փոխվել են նաև Շառլ Ազնավուրի անվան հրապարակի սալիկները` 2650 քմ մակերեսով: Տեղադրման համար օգտագործվում են 6.0 սմ հաստությամբ բետոնե սալիկներ, որոնց որակը պարտադիր պետք է բավարարի  մրցույթով սահմանված տեխնիկական պահանջները:

Մայթերի ու հրապարակների սալիկապատման աշխատանքները նախատեսվում է ավարտել  2013 թվականի 3-րդ եռամսյակում:

Share