Բաժին. Այլ Լուրեր

«ԵՐԿՐՆԵՐԸ ՄԵԿ ՀԱՐԿԻ ՏԱԿ» ԽՈՐԱԳՐՈՎ ՓԱՌԱՏՈՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

«Երկրները մեկ հարկի տակ» անվանումը  կրող ամենամյա փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 20-ից 22-ը, Հյուսիսային պողոտայում:

Փառատոնին կմասնակցեն ինչպես տեղի արտադրող և ներկրող ընկերություններ, այնպես էլ միջազգային ընկերություններ և ՀՀ-ում գործող բոլոր դեսպանատները և հյուպատոսությունները: Փառատոնն իր բնույթով գործարար է, մշակութային, էթնիկ: 

Նշենք, որ փառատոնը մեկնարկել էր 2012 թվականին: Հայաստան էին ժամանել արտերկրյա հայ և օտարազգի գործարարներ, մասնակցել էին 18-ից ավելի երկրի ներկայացուցիչներ, որոնք հնարավորություն էին ունեցել ծանոթանալու միմյանց հետ, կապեր հաստատելու, կնքելու պայմանագրեր և համագործակցելու: Միջոցառումը մասնակիցներին հնարավորություն էր տվել լավագույնս ներկայանալու և ներկայացնելու սեփական արտադրանքը:

Այս տարի ևս փառատոնը միտում ունի ավելի զարգացնելու և նոր կապեր հաստատելու Հայաստանի և արտերկրյա գործարարների միջև: Պաշտոնական բացմանը կմասնակցեն ՀՀ նախարարություններ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական այրեր, դեսպաններ:

Փառատոնի ընթացքում կկատարվի նաև հանգանակություն, որի ողջ հասույթը կբաժանվի բարեգործական հիմունքներով:

Share