Բաժին. Այլ Լուրեր

Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող հայտնիների վարկանիշը

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող հայտնիների ամենամյա վարկանիշը: Այս տարի այն գլխավորում է երգչուհի Մադոննան: Մեկ տարվա ընթացքում՝ 2012 թվականի մայիսից մինչև 2013 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում, 55-ամյա երգչուհին աշխատել է շուրջ 125 մլն ԱՄՆ դոլար: Գումարի զգալի մասն ապահովել են հյուրախաղերը:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն է, ով մեկ տարվա ընթացքում ապահովել է 100 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ:

Առաջին եռյակը եզրափակում են հեռուստահաղորդավար և պրոդյուսեր Սայմոն Կոուելը, գրող Էրիկ Լեոնարդ Ջեյմսը և հաղորդավար Հովարդ Սթերնը, ովքեր աշխատել են մոտ 95 մլն ԱՄՆ դոլար:

Ամբողջական ցանկը ներկայացված է այստեղ:

Share